Իրանում գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:
Ավելի ուշ ևս 3 երկրաշարժ է գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ:
Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ: