Թուրքիայի Ադըյաման նահանգում տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 5 անդամներին: Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն։
Զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Ադըյամանի Բեսնի շրջանի Էյերլի գյուղում։
Եղբոր ու հոր հետ հողային տարածքի պատճառով անհամաձայնություններ ունեցած Սալիհ․Ա․-ն ծագած վեճի պատճառով սպանել է հորը, եղբորը, եղբոր կնոջն ու նրանց երկու զավակներին։
Ընտանիքի 5 անդամների սպանությունից հետո Սալիհ․Ա․-ն փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։