Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել

July 23, 2018

Իրանում գրանցվել է  5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, երկրաշարժը գրանցվել է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Քերման քաղաքում: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:09-ին:

Ավելի ուշ ևս 3 երկրաշարժ է գրանցվել: Դրանցից ամենաուժգինը եղել է երրորդը՝ Քերմանշահի շրջանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ:

Ցնցումների հետևանքով տուժածների թիվը 200-ից ավելին է: Շուրջ 100 շինություն ամբողջությամբ վնասվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է ուղարկվել 15 խումբ փրկարարներ:

iran-erkrasharj-1

Source: Yerkir Media
Link: Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image