Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան

Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:

Օդանավակայանում գտնվող լրատվամիջոցի թղթակիցը տեղեկացրել է, որ Լապշինը հոգեպես ծանր վիճակում է և չի արձագանքել լրագրողների հարցերին ու բացականչություններին:

 


Source: Yerkir Media
Link: Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image