«Լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակիցներից 23-ը արժանացել են տարբեր կարգի մրցանակների
September 29, 2016
Կրթել ու դաստիարակել, եւ դա անել առավելագույն արդյունավետությամբ, հոգին ներդնել: Այսպիսին է լավ ուսուցիչը: Ամփոփվել են «լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները: Յուրաքանչյուր տարի ուսուցչի օրվա նախաշեմին Կրթության եվ գիտության նախարարությունը Մայր Աթոռի հետ համատեղ իրականացնում է այս մրցույթի հանրապետական փուլը: Այս տարի 129 մասնակցից 60-ն են մասնակցել եզրափակիչ փուլին: Լավագույն արդյունքների համար նրանցից 23-ը արժանացել են տարբեր կարգի մրցանակների:
Կառավարությունն էլ այսօրվա նիստում որոշել է «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգեւատրելու համար 10 մլն դրամ է հատկացրել:
Մրցույթն անցկացվում է 15 տարի անընդմեջ՝ Կրթության եւ գիտության նախարարության եւ Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցում են Հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն «Հայոց Եկեղեցու պատմություն եւ բնագիտական առարկաների ուսուցիչները :
Մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 129 մանկավարժ: Նրանցից 60-ն իրավունք է ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին: Լավագույն արդյունքների համար 23 մասնակից արժանացավ տարբեր կարգի մրցանակների, 37 մանկավարժ ստացավ մասնակցության վկայականներ:Իսկ առաջին կարգի մրցանակին արժանացավ Երեւանի թիվ 160 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը: Վերջինը խոստացավ շարունակել պատվով կատարել երեխաներին կրթելու կարեւորագույն առաքելությունը: