Լոռու մարզի ակտիվացած սողանքային գոտում մեկնարկել են հորատման աշխատանքներ

January 26, 2018

Հունվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Լոռու մարզի Թումանյան համայնք՝ հետևելու այնտեղ առկա ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին:

Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: Սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով: Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ հորատման տեխնիկան տեղ հասցնելու ուղղությամբ:

ԱԻ նախարարի հրամանով՝ տեղում ծավալված շտաբում նախարարն անցկացրելէ սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքների հետագա կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, քննարկվել են սողանքային մարմնի կայունացմանն ու հետագա տարածման ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքները:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը շարունակում է տեղում աշխատել շուրջօրյա հերթապահության ռեժիմով:

Հիշեցնենք, որ Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:

Source: Yerkir Media
Link: Լոռու մարզի ակտիվացած սողանքային գոտում մեկնարկել են հորատման աշխատանքներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image