«Լուրջ մտահոգության առիթ է․․․»․ ԱԳ նախարարը՝ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցողի մասին
January 29, 2018
Ի՞նչ իրավիճակ է Սիրիայի հյուսիսում` Աֆրին շրջանում: Հայաստանի արտգործնախարարն այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաեւ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքական զինուժի ծավալած ռազմական գործողություններին: Նալբանդյանը մտահոգիչ է որակել տեղի ունեցողը՝ նշելով, որ նոր լարվածություն է առաջացել տարածաշրջանում, որը հանգեցրել է մարդկային զոհերի, վիրավորների, որոնց թվում նաեւ սիրիահայեր կան:
«Լուրջ մտահոգության առիթ է, հատկապես, որ «ԻՊ»-ի դեմ պայքարում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը հույս էր տալիս, որ իրավիճակը կարող է գնալ կայունացման»,- նշել է նախարարը: