ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածության օգտին, եթե…
January 29, 2018
Քիչ առաջ ավարտվեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների հետ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ պատրաստ են կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, եթե նա որոշի առաջադրվել։
«Եթե ինքը համաձայնվի առաջադրվել, մենք կպաշտպանենք՝ էսպես, առաջ ընկնելով, ասեմ. որոշումը կայացնելու խոչընդոտներ չեմ տեսնում: Իսկապես ամբողջությամբ պատկերացնում է այն պատմական մեծ առաքելությունը, որ այսօր պետք է իրականցնի և լավագույն անձերից մեկն է, որ կարող է հայությունը միավորելու մի կարևոր գործընթաց իրականացնել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանը։