Աճել են թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի առաքման դեպքերը
January 29, 2018
Թմրանյութի, թմրամիջոցի կամ պարզապես դրա պարունակությամբ որեւիցե արգելված դեղամիջոցի տեղափոխման հին մեթոդը կիրառելի է նաեւ մեր ժամանակներում՝ փաթեթավորել ու փոստով ուղարկել: Դա արձանագրում ու կանխում են մաքսավորները:
Արձանագրում են նաեւ այդպիսի դեպքերի թվի զգալի աճը: Ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը մեր երկրում արգելված է եւ մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Դրանք Հայաստան են գալիս հիմնականում Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից: