Կալիֆորնիայում հայկական ծաղկասայլը արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին
January 5, 2018
Ամերիկահայերը հատուկ մրցանակի են արժանացել Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում կազմակերպված ամանորի խոշոր ավանդական փառատոնում՝ իրենց ներկայացրած աշխատանքի համար։
Արդեն 129-րդ տարին կազմակերպված այդ ավանդական փառատոնում տարբեր կազմակերպություններ ու միություններ ներկայացել են վարդերից հավաքված հատուկ կառքերով, որոնք շրջել են քաղաքի կենտրոնական պողոտայով։
Կալիֆորնիայում այդ փառատոնին մասնակցելու համար գործում է հատուկ հայկական միություն։ «Ամերիկահայ վարդասայլի ընկերակցություն» անվանումը կրող կազմակերպության ներկայացրած հայկական ծաղկասայլը արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին՝ գերազանց ձեւավորման եւ ազդեցիկ ներկայացման համար:
Փառատոնին մասնակցելու համար ամիսներ շարունակ տեղի է ունեցել համայնքային հանգանակություն, իսկ աշխատանքին մասնակցել են հարյուրավոր կամավորներ։