Հանրապետության տարածքում մայիսի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +24, երեկոյան՝ +17 աստիճան ջերմություն։