Կոլումբիայի կառավարությունը հրաժարական է տվել

July 20, 2017

Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել: Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի վարչակազմի գլխավոր քարտուղար Ալֆոնսո Պրադան:

Նախարարների կաբինետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների որոշումը թելադրված է երկրի պետական կառավարման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ եւ հասարակության մեջ նախագահի վարկանիշի անկմամբ:

Առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլը Կոլումբիայում կկայանա 2018 թվականի մայիսի 27-ին, իսկ գործող նախագահի մանդատը լրանում է 2018 թականի օգոստոսին։

Source: Yerkir Media
Link: Կոլումբիայի կառավարությունը հրաժարական է տվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image