Կարեն Կարապետյանը՝ ՊԵԿ նախագահին. «Ու՞ր ենք հասել այս գործով»

July 20, 2017

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի դիտարկում կատարեց հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառման վերաբերյալ։

«Վերջին ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ու կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների արգելանքը պարտավորթյան հստակ չափով կիրառումը ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի մշակման աշխատանքներ», — ասաց վարչապետը։

Նա ընդգծեց,որ իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը՝ գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքում։

Վարչապետը ՊԵԿ-ից ու ԿԲ-ից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը և նոր մեխանիզմների իրագործումը։ Նա ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց. «Ու՞ր ենք հասել այս գործով»։

ՊԵԿ -ի նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին տեղեկացրեց, որ արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի։

Վարչապետի հերթական հանձնարականն առնչվում էր բնական ռեսուրսներն օգտագործելու կանոնակարգմանը։

«Բնական ռեսուրսներն առանց թույլատվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախատումները չեն կանխարգելվում և կրում են որոշ դեպքերում շարունակական բնույթ», — ասաց վարչապետը։ Նա նշեց, որ դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:

Գլխավոր բնապահպանին հանձնարարվեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:

Վարչապետը կոչ արեց ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:

 

 

 

 

 

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը՝ ՊԵԿ նախագահին. «Ու՞ր ենք հասել այս գործով»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image