Յուրի Վարդանյանը հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
July 20, 2017
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադին, ում այցելությունը ՀՀ դեսպանություն կրում էր ճանաչողական բնույթ: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են հայ-իրանական շփումները և համագործակցությունը բոլոր հնարավոր հարթակներում՝ այդ թվում նաև այլ պետություններում Հայաստանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների միջև: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ միջպետական ավտոճանապարհի կառուցմանը, ինչն էապես կնպաստի թե′ Հայաստանի, և թե′ Իրանի առևտրաշրջանառության ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը: