Կոնգրես-ՀԺԿ՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր նախընտրական քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզում: Եղվարդի բնակիչներին քաղաքական այս ուժը խոստացել է խաղաղ ապագա, ու բացատրել, որ դրան հասնելու համար պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխզիջումների վրա: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եղվարդցիներին հավաստիացրել է, որ զինադադարն ու խաղաղության պայմանագիրը տարբեր բաներ են. եթե առաջինը կախված է հակամարտության կողմերից, ապա երկրորդը երաշխավորվում է նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածուները հավաքվածներին հորդորել են ընտրակաշառք չվերցնել, իսկ եթե անգամ վերցնեն, ապա քվեարկեն այն ուժի օգտին, որին իսկապես նախընտրում են: Արամ Մանուկյանն էլ ասել է, որ իրենք ուզում են կառուցել նոր, շնորհապետական հասարակարգ: Մանուկյանի խոսքով՝ «Հայաստանում շնորհքով մարդիկ են առաջ գնալու»:

«Այսօր Հայաստանի ձեզ ներկայացված քաղաքական ուժերից միայն «Կնոգրես» դաշինքն է ասում՝ պետք է գնալ արժանապատիվ խաղաղության, որը շատերի համար կարող է անհասկանալի լինել , որովհետեւ ցանկացած հիվանդ պարտադիր չէ, որ բժշկի գիտելիքներ ունեա ու հասկանա»,- հավաքվածներին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այնքան արժանապատվություն կար, որ եթե փորձեիր եղվարդցուն ասել, որ քեզ 10-20 հազար դրամ չէ, ավելի շատ կտամ, հարց էր՝ ողջ կմնայիր, թե չէ: Հիմա ամբողջ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ արժանապատիվ մարդը 5-10 հազար դրամի համար գնում է»,- նշել է թիվ 10 ընտրատարածքում Դաշինքի թեկնածու Ռոլանդ Ավետիսյանը:

 

Source: Yerkir Media
Link: Կոնգրես-ՀԺԿ՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image