Հակառակորդը կիրառել է հաստոցավոր և ձեռքի հակատանկային նռնականետ

April 24, 2017

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Սահմանին հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Source: Yerkir Media
Link: Հակառակորդը կիրառել է հաստոցավոր և ձեռքի հակատանկային նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image