«Համահայկական նվագախմբի» առաջին համերգը նվիրված կլինի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

April 22, 2017

«Համահայկական նվագախումբ» ստեղծելու գաղափարն արդեն իրականություն է: Նվագախմբի առաջին համերգը հնարավոր կլինի վայելել ապրիլի 24-ին: «Համահայկական նվագախումբ» նախագծի նպատակը հայ ազգի միասնականության ամրապնդումն է: Նախագծին մասնակցում են հայազգի 90 լավագույն երաժիշտներ, որոնցից 70-ը ժամանել են շուրջ 20 երկրից:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգով կոգեկոչեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Մաեստրոներ Էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի, Հովհաննես Չեքիջյանի,Սերգեյ Սմբատյանի, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ երաժիշտները կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ այլ մեծությունների ստեղծագործություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Source: Yerkir Media
Link: «Համահայկական նվագախմբի» առաջին համերգը նվիրված կլինի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image