Հայաստանը և Ղազախստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը

August 27, 2017

Հայաստանը և Ղազախստանը այսօր՝ օգոստոսի 27-ին, նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ ընթացքում Հայաստանը և Ղազախստանը կառուցել են բարեկամական հարաբերություններ փոխադարձ հարգանքի, հետաքրքրությունների և իրավահավասար գործընկերության հիմքի վրա: Երկու երկրների միջև հաստատված են սերտ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար կապեր:

Իրականացվում են պարբերական շփումներ բոլոր մակարդակներում: Միջպետական հարաբերությունների գրեթե ողջ տիրույթում ձևավորվել է ամուր իրավական բազա: Նշանակալի օրվա կապակցությամբ փոխադարձ շնորհավորական ուղերձներով են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի ղեկավարները, խորհրդարանների խոսնակները, արտաքին գործերի նախարարները:

Source: Yerkir Media
Link: Հայաստանը և Ղազախստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image