«Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ»

Հայաստանի իշխանությունները բացառում են ուժի կիրառումը ընդդիմության կողմնակից ցուցարարների դեմ, եթե նրանք գործողությունները չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Ուժային մեթոդները մենք բացառում են իսկզբանե: Ուժային քայլերը մենք դիտարկում ենք միայն անկարգությունների ընթացքում, երբ առկա է քաղաքացիների կյանքի և առողջությանը սպառնալիք»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական գործընթաց է, «հանրահավքների և ցույցերի ազատությունը կարգավորվում է օրենսդրությամբ»: «Իրավիճակը պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում: Յուրաքանչյուր ոչ քաղաքական տարբերակները  իրենցից ներկայացնում են սպառնալիք ապագայի համար: Ինչպիսին կլինեն որոշումները՝ չեմ կարող ասել: Խորհրդակցություններ են տարվում քաղաքական հանրության մասնակիցների հետ»,- ասել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նա նաեւ նշել է, որ իշխանության մոնոպոլացումը և ընդգծված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները:

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր՝ Հանրապետական կուսակցության կողմից չհասկացվածությունն է, մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն:

Source: Yerkir Media
Link: «Հայաստանի կառավարությունը բացառում է ուժային մեթոդները խաղաղ ցույցերի դեմ»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image