Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․ Փաշինյան
May 21, 2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի:
«Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը: