Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պարանոցային անոթների եզակի վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պարանոցային անոթների եզակի վիրահատություն, որի արդյունքում գլխուղեղային արյան շրջանառության անբավարարություն ունեցող հիվանդը նորմալ կյանքի է վերադարձել: Վիրահատությունն իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը:
 
Հիվանդի երկու ողնաշարային զարկերակներն էլ դեֆորմացված ենեղել: Այս դեպքում հիվանդի կյանքը փրկելու միակ հնարավորությունը շունտավորումն է, ոտքի երակից վերցրած անոթը կփոխարինի ողնաշարի սեղմված զարկերակին: Սակայն Հայաստանում մինչեւ հիմա ներողնաշարային հատվածում սեղմված զարկերակի վիրահատություն չի կատարվել: Ռիսկի գնալ՝ վիրհատել առաջին անգամ, թե հիվանդի հետ սպասել մինչեւ անխուսափելի կաթվածը՝ Մեսրոպ Շատախյանը մտածելու ժամանակ չուներ: 1,5 սմ երկարությամբ վնասված զարկերակը կարող էր ամեն վայրկյան մահվան պատճառ դառնալ: Ու Հայաստանում առաջին անգամ կատարվեց եզակի այս վիրահատությունը: Վիրահատարանի դռները փակվում են 5 ժամից ոչ պակաս ժամանակատվածով:
Մանրամասները՝ տեսանյութում

Source: Yerkir Media
Link: Հայաստանում առաջին անգամ իրականացվել է պարանոցային անոթների եզակի վիրահատություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image