Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը

October 19, 2017

Այսօր Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1992 թ.-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի ԶՈւ Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը:

ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս խոցել հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image