Հայաստանում այսօր նշվում են սոցիալական աշխատողի օրը: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ-ում նոյեմբերի 4-ը նշել որպես Սոցիալական աշխատողի օր:
Oգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները. սա է սոցիալական աշխատողի գործունեության հիմնական նպատակը:
Սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, որոնց գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը: