Ինչպես արդեն հայտարարվել էր, այսօր Հանրապետական կուսակցության ղեկավար կառույցները պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրելու էին Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Հանրապետականների խորհրդի նիստը տեղի է ունենալու քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում։
Նիստից հետո, ըստ արարողակարգի, պաշտոնապես կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի անունը: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երկուշաբթի արդեն Սերժ Սարգսյանի թեկնածության մասին պաշտոնապես կտեղեկացվի Ազգային Ժողովը, որի ապրիլի 17-ի նիստում էլ կկայանա քվեարկույթունը։