87 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Միլոշ (Թոմաշ) Ֆորմանը, տեղեկացնում է Hollywood Reporter-ը։ Մահվան պատճառը չի նշվում։
Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Թռիչքներ կկվի բնի վրայով» (1975) կինոնկարը։ Դա 1-ն է 3 այն ֆիլմերից, որ արժանացել են 5 մեծ Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։