ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա Ծաղկաձորում

April 14, 2018

Ինչպես արդեն հայտարարվել էր, այսօր Հանրապետական կուսակցության ղեկավար կառույցները պաշտոնապես Սերժ Սարգսյանին առաջադրելու էին Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Հանրապետականների խորհրդի նիստը տեղի է ունենալու քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում։

Նիստից հետո, ըստ արարողակարգի, պաշտոնապես կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի անունը: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երկուշաբթի արդեն Սերժ Սարգսյանի թեկնածության մասին պաշտոնապես կտեղեկացվի Ազգային Ժողովը, որի ապրիլի 17-ի նիստում էլ կկայանա քվեարկույթունը։

 

Source: Yerkir Media
Link: ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա Ծաղկաձորում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image