ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գորիսում եւ Կապանում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:


Source: Yerkir Media
Link: ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գորիսում եւ Կապանում խիտ մառախուղ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image