ՀՀ նախագահի աշխատակազմը 2016թ. գործուղումների համար 663 միլիոն դրամ է ծախսել

June 28, 2017

Նախորդ տարվա պետական բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին գործուղումների համար հատկացվել է 579 միլիոն դրամ, սակայն տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, ինչի արդյունքում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 միլիոն դրամ: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, ինչի համար աշխատակազմին 579 մլն դրամ է հատկացվել։ Սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, և տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն դրամ։ Ինչ վերաբերում է մեկ գործուղման համար ծախսվող գումարին, ապա գուցե ֆինանսների նախարարությանն առաջարկենք նաև նման հաշվարկ անի, քանի որ մենք չունենք նման տվյալներ»,- ասաց Գևորգյանը։

2016 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է  90,72 տոկոս: 2016թ. ՀՀ նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր:  Ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով:

 

Source: Yerkir Media
Link: ՀՀ նախագահի աշխատակազմը 2016թ. գործուղումների համար 663 միլիոն դրամ է ծախսել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image