Հոմընթմենական 16 խմբապետներ բարձրացել էին Արարատի գագաթ

July 23, 2018

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում օրերս Ծիծռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակին միախառնվել են Անթիլիասում գտնվող Նահատակաց մատուռում, Փարիզի, Պոլսի Սկյուտարի գերեզմանատներում ամփոփված ՀՄԸՄ հիմնադիրներ Գրիգոր Հակոբյանի եւ Հովհաննես Հինդլյանի շիրիմներին վառված ջահերը։ Իսկ այդ վայրերից վերցված հողով էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի պուրակում տնկվել է եղեւնի:

ՄԻնչեւ վերջին պահը չէր հայտարարվում, որ այդ երեք ջահերին է միանալու նաեւ Արարատի գագաթին վառած կրակը։

Տարբեր երկրների հոմընթմենական 16 խմբապետներ մեծ անակնկալ էին մատուցել եւ բարձրացել Արարատի գագաթ, վառել ջահը, որ հետո հասցնեին Ծիծեռնակաբերդ։

Source: Yerkir Media
Link: Հոմընթմենական 16 խմբապետներ բարձրացել էին Արարատի գագաթ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image