Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր    Հակոբյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին վնասվածքի պատճառով:

Source: Yerkir Media
Link: Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image