Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում

December 15, 2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ անդրադարձել հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Անդրադառնալով այսօր աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններին՝ արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ բանակցային ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ:

Պարոն Քուիքն առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը:

Source: Yerkir Media
Link: Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image