Տեղի է ունեցել արհեստական ծածկով 2 խաղադաշտերի բացման արարողությունը
December 16, 2017
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տեղադրված՝ արհեստական ծածկով 2 խաղադաշտերի բացման արարողությունը:
Խաղադաշտերը հնարավորություն կտան ավելի երկար եւ լիարժեք դարձնել պատանի ֆուտբոլիստների մարզումային գործընթացը նաեւ եղանակային ցուրտ պայմաններում:
Այս նույն ծրագիրն իրականացվել է նաեւ «Փյունիկ» ակումբում, Չարենցավան քաղաքում, Սիսիանում, Էջմիածնում, Արմավիրում եւ Սեւանում: Արհեստական խոտածածկով մարզադաշտեր կկառուցվեն նաեւ «Ալաշկերտ» ակումբում։