Հունաստանում եռօրյա սուգ է

November 17, 2017

Հունաստանի Ատտիկայի նահանգի ղեկավար Ռենա Դուրուն կարգադրել Է նոյեմբերի 17-ին փակել երկրի մայրաքաղաքային տարածաշրջանի բոլոր դպրոցները: Պատճառը հորդառատ անձրեւներ են, որոնք հեղեղումների պատճառ են դարձել:

Ատտիկայում նոյեմբերի 15-ին տարերքի զոհ Է դարձել 16 մարդ:

Ուսումնական պարապմունքները չեղարկված են տարրական եւ միջնակարգ կրթության դպրոցներում: Պիրեյում փակ կլինեն նաեւ մանկապարտեզները:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ Է հայտարարել. շենքերի վրա խոնարհված են պետական դրոշները, չեղարկվել են հասարակական միջոցառումները:

Source: Yerkir Media
Link: Հունաստանում եռօրյա սուգ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image