Հռոմի պապի Սուրբծննդյան ուղերձն ուղղված էր Երուսաղեմում խաղաղությանը

December 25, 2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը «քաղաքին ու աշխարհին» ուղղված իր ավանդական սուրբծննդյան ուղերձում կոչով է հանդես եկել՝ «հանուն Երուսաղեմի» խաղաղության և իսրայելցիների ու պաղեստինցիների միջև երկխոսության: Այս մասին տեղեկացնում է BBC-ին։

Խոստովանելով, որ կողմերի միջև լարվածությունն աճում է, Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պետք է «այնպիսի որոշման պայմանավորվածություն ձեռք բերել, որի շնորհիվ երկու պետությունները կկարողանան խաղաղ ապրել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրների քննադատությանն էր արժանանացե, որբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակեց: Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել բանաձևին, որով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չճանաչելու կոչ է արել մյուս երկրներին:

Source: Yerkir Media
Link: Հռոմի պապի Սուրբծննդյան ուղերձն ուղղված էր Երուսաղեմում խաղաղությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image