Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին կայցելի Վրաստան
September 12, 2016
Վրացական լրատվամիջոցները հայտնում էն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին կայցելի Վրաստան։ Նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ։
Պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար, ապա պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում։
Իսկ հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան։