Գեղարքունիքի մարզի խոշորացված երկու համայնքներում՝ Ճամբարակում եւ Վարդենիսում (թիվ 20 եւ 21 ընտրատեղամասեր), նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով, Ճամբարակի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Յուրա Ավալյանը հավաքել է 1424 ձայն, իսկ նրա մրցակից, անկուսակցական Վազգեն Ադամյանը՝ 4349 ձայն: Վարդենիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանի օգտին տրվել է 2119, նրա մրցակից, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արամ Հարությունյանի օգտին՝ 4401 ձայն: