ՃՏՊ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

shamshyan.com— Այսօր՝ փետրվարի 19-ին, գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը:

Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 36բ շենքի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետև՝ գազատար խողովակին և դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Մնացականյանն ու նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ, 33-ամյա Արսեն Խորունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image