ՃՏՊ՝ Սևան քաղաքի մոտակայքում․ կա զոհ

April 6, 2018

Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ: Ռ. Գ.-ը հիվանդանոցում մահացել է:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Սևան քաղաքի մոտակայքում․ կա զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image