Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտակայքում հսկայական խզվածք է առաջացել: Բնական աղետի տեսագրությունը հրապարակվել է Daily Nation պարբերականի յութուբյան էջում:
Խզվածքը երկրի մակերևույթին մի քանի կիլոմետր երկարություն ունի, 15 մետր խորություն և 20 մետր լայնություն: Տեսանյութում երևում է, որ մեծ ճեղքվածքը վնաս է հասցրել տարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհներին՝ դժվարացնելով մեքենաների երթևեկությունը: