Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:
Յուրաքանչյուր տարի այս օրը նվիրվում է աշխարհում մարդկության առողջության հետ կապված գլոբալ խնդիրներին:
Առողջության համաշխարհային օրվա այս տարվա թեման է. «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթ բոլորին և ամենուր», իսկ կարգախոսը՝ «Առողջություն բոլորի համար»:
Նշենք, որ այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: