ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կա 3 տուժած

January 24, 2018

Հունվարի 24-ին` ժամը 20:45-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին «Opel astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 9-րդ կմ-ին «Opel astra» մակնիշի 34 NU 112 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել ձորակը:

Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ 1986 թ. ծնված Ա. Ս.-ին և 1986 թ. ծնված Հ. Բ.-ին (ծնվ. 1986թ.) տեղափոխել են Ապարանի ժամանակավոր տեղակայված հենակետ:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կա 3 տուժած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image