«Շնորհակալություն, հայ զինվոր» համերգի տոմսերի հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնի կառուցմանը
January 24, 2018
Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալություն, հայ զինվոր» համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:
Ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ։
Համերգային ծրագիրն անցկացվեց մշակույթի նախարարության և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: