ՀՀ մի քանի քաղաքներում ձյուն է տեղում

January 24, 2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Source: Yerkir Media
Link: ՀՀ մի քանի քաղաքներում ձյուն է տեղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image