Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ
January 24, 2018
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ:
«Փակ գաղտնի քվեարկությամբ, առաջադրված 5 թեկնածուներից ստանալով առավելագույն ձայները, ընտրվեցի ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ։ Պարտավորեցնող վստահություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆարմանյանը: