Մալխաս Ամոյանի փայլուն հաղթանակը թուրք եւ ադրբեջանցի ըմբիշների նկատմամբ (տեսանյութ)

August 7, 2017

Տամպերեում (Ֆինլանդիա) ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մինչև 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Պետիչին, այնուհետև 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Անդրեյ Պարցեյին: Քառորդ եզրափակիչում Ամոյանը տուշեով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Նամազ Ռուստամովի նկատմամբ, կիսաեզրափակչում առավելության հասավ թուրք Մուրատ Ֆիրաթի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Այստեղ Ամոյանի մրցակիցը իրանցի Ավին Կավիյանինեջադն էր: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, քանի որ վերջին միավորը վաստակել էր իրանցի ըմբիշը, հաղթանակը շնորհվեց նրան, իսկ Ամոյանը բավարարվեց արծաթե մեդալով:

Source: Yerkir Media
Link: Մալխաս Ամոյանի փայլուն հաղթանակը թուրք եւ ադրբեջանցի ըմբիշների նկատմամբ (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image