85 տարեկանում Բարսելոնում մահացել է աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրեսս»-ը։
Նա բելկանտոյի վիրտուոզ կատարող էր եւ հայտնի էր Ռոսսինիի, Բելինիի եւ Դոնիցետիի օպերաներում կերտած կերպարներով։
Չնայած տարիքին, 2012 թվականին տարած միկրոկաթվածին եւ ծնկի վնասվածքին, Կաբալյեն շարունակում էր ելույթներ ունենալ։
Source: Yerkir Media
Link: Մահացել է Մոնսերատ Կաբալյեն