Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ոստիկանների վրա. կան վիրավորներ

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա․ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրությանը։

Անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:

Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, որի արդյունքում հարձակում իրականացնողը վիրավորվել է ոտիքց:

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ։

Source: Yerkir Media
Link: Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել է ոստիկանների վրա. կան վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image