«Յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով»․ Փաշինյան

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը եւ ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին․ այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը եւ ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:

Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաեւ յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով:

Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով»,- նշված է վարչապետի գրառման մեջ։

Source: Yerkir Media
Link: «Յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով»․ Փաշինյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image