Նյու Յորքի բնակելի շենքի հրդեհի պատճառը ջեռոցի հետ խաղացող երեխան է
December 29, 2017
Նյու Յորքում 12 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը եղել է բնակարանի խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխան: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը` հղում կատարելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլա դե Բլազիոյին: «Այս պահին մենք, ցավոք, ենթադրում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխայի անզգույշ քայլի հետևանքով»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետը:
Հրդեհը բռնկվել է Բրոնքսի թաղամասի 5 հարկանի բնակելի շենքում: Փրկարարները դեպքի վայր են ժամանել երեք րոպեի ընթացքում: Բռնկված հրդեհի դեմ պայքարել է ավելի քան 150 մարդ: