Արյունաբանական կենտրոնն ու Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այսուհետ կհամագործակցեն առավել բարձր մակարդակով: Երկու հիմնարկների ղեկավարների ստորագրած հուշագրով կողմերը ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր ու հանդիպումներ կկազմակերպեն:
Այս համագործակցության շրջանակում Արյունաբանական կենտրոնը կազմակերպելու է հիվանդների արյան նմուշների հավաքում եւ կլինիկական տվյալների հավաքագրում, իսկ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ հիվանդների կենսաբանական նմուշների մոլեկուլային եւ գենետիկական հետազոտություն:
Ուժերը տարբեր գիտական կենտրոնների հետ համատեղելով՝ արյունաբանական կենտրոնի ղեկավարը նպատակ ունի ավելի բարձր մակարդակի հասցնել արյան խնդիրներով հիվանդների բուժումը: